տուն Լուրեր Նման գործելակերպը կարող է տարածվել ՄՄ անդամագրման ցանկություն հայտնած երկրներում` ակցիա Ուկրաինայի...

Նման գործելակերպը կարող է տարածվել ՄՄ անդամագրման ցանկություն հայտնած երկրներում` ակցիա Ուկրաինայի դեսպանատան դիմաց (լուսանկարներ)

158
0

3

Այս պահին մի շարք ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև որոշ քաղաքական և հասարարական գործիչներ հավաքվել են Ուկրաինայի դեսպանատան դիմաց և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Ակցիայի մասնակիցները մոմավառություն են կազմակերպել և նշել են, որ Հայաստանի ժողովրդավար և ազատ քաղաքացիները խստորեն դատապարտում են Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները սեփական քաղաքացիների և մարդկանց նկատմամբ, և անհանգստություն են հայտնել, որ նման գործելակերպը կարող է տարածվել Մաքսային Միություն անդամագրման ցանկություն հայտնած ցանկացած երկրում։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 22-ին  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ուկրաինական ուժային կառույցի աշխատակիցների կողմից, խաղաղ ցուցարարների վրա բացված կրակահերթի պատճառով  ազատության  երեք մարտիկներ մահացան, որոնցից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր։

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here