տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը Մարտի 1-ը կանցկացնեն Մարտի 1-ի հրապարակում

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը Մարտի 1-ը կանցկացնեն Մարտի 1-ի հրապարակում

114
0

1900812_10202950664225752_1484606890_o

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին:

Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին:

Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին:»