Արդեն տեղեկացրել ենք, որ Նիդերլանդների թիմը 16 մեդալ է նվաճել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չմշկավազքի մրցումներում:
De Telegraaf-ը գրում է, որ այսպիսով Նիդերլանդները գերազանցել են ավստրիացիների ռեկորդը, որոնք 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էին մեկ մարզաձևում` լեռնադահուկային սպորտում նվաճել 14 մեդալ:
Հիշեցնենք, որ ռեկորդը սահանվել է երեկ, երբ կանանց 1500 մետր մրցատարածությունում հոլանդացիները նվաճել էին բոլոր երեք մեդալները: Ընդհանուր առմամբ` նրանք չմշկավազքում ունեն 5 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ:
Մեդալների ընդհանուր հաշվարկում Նիդերլանդները երկրորդն են: