«Ադլեր Արենայում» ավարտվեց չմշկավազքի կանանց 1500 մետր մրցատարածության մրցումները։
Սոչիի ձմեռային օլիմպիադայի «ավանդույթին» համաձայն, բոլոր մեդալները նվաճեցին Նիդերլանդների մարզուհիները։
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Յորին Տեր Մորսը, ով մրցատարածությունն անցավ 1 րոպե 53.51 վայրկյան ժամանակով և սահմանեց օլիմպիական ռեկորդ։ Երկրորդ հորիզոնականում Սոչի 2014-ում արդեն մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճած Իռեն Վյուստը։ Երրորդը Լոտե վան Բեկն է։
Նիդերլանդները 5-րդ ոսկին են նվաճում այս մարզաձևում։