Նիգերիայի իշխանությունները գնել են 3 հետախուզական ինքնաթիռներ, որպեսզի հետևեն «Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման գրոհայիններին։
BBC-ի փոխանցմամբ, Նիգերիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ինքնաթիռները պետք է տեղեկություններ հավաքեն սահմանային շրջաններում գրոհայինների ծավալած գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև իշխանությունների համար տվյալներ ապահովեն ապօրինի ներգաղթյալների և հանցագործների մասին։
Բացի այդ, Նիգերիայի իշխանություններն այժմ բանակցություններ են վարում Կամերունի իշխանությունների հետ, որպեսզի հնարավորություն ստանան հետապնդել իսլամիստներին նաև հարևան երկրի տարածքում։