Նեպալի Օկհալդհունգա լեռնային շրջանում ուղևորատար ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 47 մարդ։ Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։
Ոստիկանության տվյալներով, մեքենան գերծանրաբեռնված է եղել, որում եղել է 65 մարդ։ Ավտոբուսի ղեկի հետ կապված մեխանիկական խնդրի պատճառով վարորդը կորցրել է կառավարումը և մեքենան ընկել է 100 մետր բարձրությունից: