Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարող է անել այնպիսի հնարքներ, որոնք չեն կարող կրկնլ ուրիշ ֆուտբոլիստները: Նրա խոսքերով` այդ հարձակվողը տարբերվում է Կրիշտիանո Ռանոլդուից և Լիոնել Մեսսիից:
«Նեյմարն այն ֆուտբոլիստն է, ում խաղն ամենաշատն եմ ուզում տեսնել: Անվիճելի է, որ Կրիշտիանո Ռոնալդուն այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նաև չպետք է մոռանալ այնպիսի ֆենոմենի մասին, ինչպիսին Լիոնել Մեսսին է, սակայն տարբերությունն այն է, որ Նեյմարը հեշտությամբ և ուրախությամբ է անում այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն կարողանում»,- ասել է Կառլոսը: Այս մասին հաղորդում է ESPN-ը