Գերմանացի գիտնականները, որոնք աշխատել են նացիստական Դահաու ճամբարում, աշխատել են օգտագործել մալարիա տարածող մոծակներին պատերազմի ժամանակ։ Այս մասին Endeavour գիտական հոդվածում գրում են բրիտանացի մի խումբ գտնականներ։
Նրանք պարզել են, որ գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են մոծակերի հատուկ տեսակ, որը կարող է գոյատևել առանց սննդի չորս օր։ Նացիստները հույս են ունեցել, որ կարող են մոծակներին օգտագործել որպես զանգվածային ոչնչացման զենք՝ դրանք ինքնաթիռներից տարածելով թշնամու թիկունքում։
Սակայն նրանք չեն կարողացել ավարտել իրենց հետազոտությունը պատերազմի ավարտի պատճառով։