2013 թվականին ԱՄՆ-ում մարդկանց թիվը, ովքեր նախկինում անարդարացի կերպով ազատազրկման են դատապարտվել և այնուհետև արդարացվել են, ռեկորդային է եղել։ Այս մասին ասվում է National Registry of Exonerations-ի ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցում։
Ուսումնասիրությունների համաձայն՝ նախորդ տարի 87 նման դեպք է գրանցվել, որը գերազանցել է 2009 թվականի ռեկորդը, երբ 83 դատապարտյալ արդարացվել է։