տուն Լուրեր Նախարարություններում աշխատավարձերից հետպահումներ են եղել

Նախարարություններում աշխատավարձերից հետպահումներ են եղել

256
0

kutakayin_kensatoshak_10

Ինչպես գիտենք, սույն թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրեց պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի որոշ բաղադրիչներ: Մինչդեռ Araratnews.am-ի լրագրողին հաջողվել է պարզել, որ պետական հիմնարկություններից շատերը աշխատակիցների աշխատավարձերից հունվար ամսին 5 տոկոս հետպահումներ են արել: Araratnews.am-ի լրագրողը այս տեղեկատվությունը ճշտելու համար կապ է հաստատել ԿԳՆ նախարարության աշխատակցի հետ, ով հաստատել է, որ ԿԳՆ աշխատակիցների աշխատավարձերից իսկապես հետպահումներ արվել են:

Araratnews.am-ի լրագրողը զրուցել է նաև Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ, ով նշել է.«Մեր աշխատակիցներն իրենք են ցանկացել, որ աշխատավարձերից կուտակայինի համար պահումներ կատարավեն, և ոչ մի բան ստիպողաբար չի եղել ու չի կարող լինել, քանի որ, ինչպես գիտենք, ՍԴ դատարանը կասեցման որոշում է կայացրել»:

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց նախարարությունում ևս հետպահումներ կատարվել են:

Araratnews.am-ի լրագրողը փորձել է կապ հաստատել նաև ՍԴ համապատասխան բաժնի աշխատակիցների հետ եւ պարզել, թե հիշյալ կառույցի աշխատակիցների աշխատավարձերից պահումներ կատարավել են, թե ոչ, բայց հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չի եղել:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here