տուն Լուրեր Նախարարական ամենահարուստ ընտանիքը. Hetq.am

Նախարարական ամենահարուստ ընտանիքը. Hetq.am

214
0

hetq

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրելիս հայտարարագրում են նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց գույքն ու դրամական եկամուտները: Ըստ այդմ՝ պարզվում է, որ նախարարների կանանցից ամենահարուստը Գագիկ Բեգլարյանի կինն է:

Գագիկ Բեգլարյանի, նրա տիկնոջ ու որդու եկամուտները, կուտակած գումարները «մրցակցությունից» դուրս են թողնում մինչ այդ ամենահարուստ նախարարի «տիտղոսակիր», բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքին:

Ըստ Գագիկ Բեգլարյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագրի` նա նշված տարում ունեցել է  ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն նրա հաշվին եղել է 278 մլն 900 հազար դրամ եւ 92 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ նախարարի կուտակած գումարներն ավելի շատ են եղել 2011-ին, համապատասխանաբար՝ 282մլն 962 հազար դրամ եւ 95 հազար դոլար:

Նախարարի կինը՝ Նունե Նիկոլյանը, նշված տարում շահաբաժնից ստացել է 8 մլն դրամի եկամուտ, սակայն նրա հաշվին առկա դրամական միջոցներն անհամեմատելի են ստացած եկամուտների հետ:

Մանրամասները hetq.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here