տուն Լուրեր Նաիրիտի աշխատկիցները պահանջում են հստակ պատասխաններ անձամբ վարչապետից

Նաիրիտի աշխատկիցները պահանջում են հստակ պատասխաններ անձամբ վարչապետից

148
0

g

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնելու Կառավարության շենքի դիմաց: Ինչպես տեղեկացնում է Araratnews.am-ի լրագրողը, այս պահին Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող անձանց է միացել Կառավարության համապատասխան բաժնի ներկայացուցիչը, ով ասել է, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը գնան Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման և որ վերջինս կպատասխանի իրենց բոլոր հարցերին: Մինչդեռ «Նաիրիտ»-ի աշխատակիցները նշում են, որ իրենք չեն գնալու ոչ մի տեղ,  քանի որ արդեն շատ անգամներ են եղել էկոնոմիկայի նախարարի մոտ և վերջինիս կողմից միշտ նույն պատասխաններն է տրվել: Araratnews.am-ի լրագրողը նշում է, որ ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշել են, որ իրենք Կառավարության շենքի դիմացից ոչ մի տեղ չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ չի տվել իրենց հարցերի պատասխանները: Սակայն, մի քանի րոպե անց, ակցիայի մասնակիցները որոշել են մեկ անգամ ևս գնալ էկոնոմիկայի նախարարի մոտ,  մինչդեռ եթե վերջինիս պատասխաններն իրենց չբավարարեն, ակցիայի մասնակիցները երթով գնալու են նախագահական:

Նշենք, որ «Նաիրիտի» աշխատակիցներն արդեն 15 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մանրամասները քիչ անց տեսանյութում: