«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակցիներն այժմ գտնվում են նախագահականի առջեւ եւ պահանջում են ստանալ իրենց 15 ամսվա աշխատավարձերը: Այսօր ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո, նրանց խոստացել էին փետրվարի 15-20-ը տալ մեկ ամսվա աշխատավարձ: Սակայն «Նաիրիտի» նախկին աշխատակիցները դեմ են այդ որոշմանը եւ պահանջում են ստանալ 15 ամսվա աշախատավարձերը միանգամից: Նրանք եկել են նախագահական նստավայր, որպեսզի ստանան իրենց պահանջներին բավարարող պատասխան: