Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կոչ է անում օգնել 8 ամսական Վիկա Թորոսյանին:
«…Երբ դուք կարող եք փրկել կյանքը.
Հայեր-բառ աշխարհում»,- գրել է Նազենին իր ֆեյսբուքյան էջում:
Փոքրիկ Վիկան տեսողության հետ կապված խնդիր ունի: Նա ընդհանրապես չի կարողանում տեսնել: Հայաստանում 4 անգամ վիրահատել են աղջկան, սակայն ապարդյուն:
Այժմ պետք է փոքրիկին տանել Գերմանիա, իսկ դրա համար 25 000 եվրո է հարկավոր: Վիկային եւ նրա երկվորյակ եղբորը խնամում է տատիկը: Հայրը 12 ժամ աշխատում է, մայրը՝ նույնպես:
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:
Աղբյուրը` hraparak.am: