Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ում երկիրը մաս է կազմում Մաքսային միությանը, դիմել է Եվրամիությանը, որպեսզի վերջինս աջակցի Ղազախստանին Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելու հարցում: Այս մասին նա խոսել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզուի հետ: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Հանդիպման ժամանակ Նազարբաևը նաև նշել է, որ Ղազախստանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը ներկայում կազմում է 50 մլրդ դոար: Կողմերն աշխատում են նոր պայմանագրի վրա, որը թույլ կտա մեծացնել համագործակցությունը: Բարոզուն և Նազարբաևը նաև քննարկել են Եվրամիության և Մաքսային միության համագործակցության հնարավորությունները:
Նազարբաևը հերթական անգամ շեշտել է, որ Մաքսային միությունը բացառապես տնտեսական համագործակցության կազմակերպություն է: