Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում առավելության է հասել շվեյցարացի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Խաղն ավարտվել է երեք սեթում` 7:6 (7:4), 6:3, 6:3 հաշվով:
Եզրափակիչում Նադալը կխաղա մեկ այլ շվեյցարարցու` Ստանիսլաս Վավրինկայի հետ, ով մյուս կիսաեզրափակիչում հաղթել էր չեխ Թոմաշ Բերդիխին: Եզրափակիչը կայանալու է հունվարի 26-ին: Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում կմասնակցի 19-րդ եզրափակիչին: 28-ամյա Վավրինկայի համար սա առաջին եզրափակիչն է:
Կանանց մրցաշարի եզրափակիչում կխաղան չինուհի Լի Նան և սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան: