տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն տապալել է աֆղան ուժայիններին գրել-կարդալ սովորեցնելու ծրագիրը

ՆԱՏՕ-ն տապալել է աֆղան ուժայիններին գրել-կարդալ սովորեցնելու ծրագիրը

197
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Աֆղան զինծառայողներին և ոստիկաններին կարդալու, գրելու և հաշվելու հիմնական հմտություններ սովորեցնելու ՆԱՏՕ-ի թանկարժեք ծրագիրը տապալվել է։ Այսպիսի եզրակացություններ են արված Աֆղանստանի վերակառուցման նախագծերի հարցով հատուկ տեսուչ Ջոն Սոպկոյի հաշվետվության մեջ։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, աֆղան ոստիկանների և զինծառայողների միայն կեսն է կարողացել անցնել դասընթացներն ու ստանալ տարրական գիտելիքներ։ Արդյունքում ներկայումս Աֆղանստանի զինվորականների և ուժային կառույցների աշխատակիցների միայն 64%-ն է կարող գրել իր անունը և կարդալ մի քանի բառեր։ Մնացած 36%-ը գրագետ չեն։

Ինչպես նշել է տեսուչը, դասընթաց անցածների միայն 21%-ին է հաջողվել ստանալ 3-րդ դասարանցիներին համարժեք գիտելիքներ, որի շնորհիվ աֆղան զինծառայողներն ու ոստիկանները կարող են դյուրին տեքստեր կարդալ և 6 նիշ ունեցող թվերը հաշվել։

Ծրագրի տապալման հավանական պատճառներից մեկն այն է, որ դասընթաց անցնողների մոտ փոքր է գիտալիք ստանալու ցանկությունը։

Նշենք, որ սույն ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին, որի համար ՆԱՏՕ-ն ծախսել է ավելի քան 200 մլն դոլար։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here