ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի զինվորականներին կոչ է արել չեզոք դիրք զբաղեցնել և չմասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
«Գոհ եմ, որ Ուկրաինայում բախումների պատճառ դարձած օրենքը չեղյալ է հայտարարվել, սակայն ինձ շատ է անհանգստացնում այն փաստը, որ փորձ է արվում ճգնաժամի մեջ ներքաշել զինվորականներին», — այս մասին Ռասմուսենը գրել է թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ երկրում իրավիճակն անհապաղ կայունացնելու կոչով։