տուն Քաղաքական Միջազգային Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե որ կառույցին է անդամագրվում. ՆԱՏՕ-ի ղեկավարի...

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե որ կառույցին է անդամագրվում. ՆԱՏՕ-ի ղեկավարի ուղերձը` Ռուսաստանին

138
0

1444

ՆԱՏՕ-ի համար ամենակարևորը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, սակայն դրանց ամբողջ ներուժն օգտագործված չէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` ելույթ ունենալով Մյունխենի խաղաղության համաժողովին:

«ՆԱՏՕ-ի գործընկերային բոլոր հանդիպումներից ամենակարևորը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Սակայն, այսօրվա դրությամբ մենք չենք օգտագործել դրանց ողջ ներուժը:

Մեր առջև կա հստակ ընտրություն` սառը, ձևական համագործակցություն կամ ձգտել կառուցողական ներգրավվածության, ռազմավարական համագործակցության առաջարկմանը», — ասել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Կալինինգրադում Իսկանդեր տեսակի հրթիռային համակարգերի տեղակայման կապակցությամբ: Նա նաև անդրադարձել է Ուկրաինայի խնդրին` նշելով, որ «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե որ կազմակերպությանը կամ դաշինքին է ցանկանում անդամագրվել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here