Deloitte աուդիտորական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաեկամտաբեր ակումբների ցուցակը: Հաշվի են առնվել 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքները: Լավագույն տասնյակը գլխավորում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»:
Այս ցուցանիշով մադրիդցիներն իններորդ անգամ են բարձրանում առաջին հորիզոնական` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը: Վերջիններս առաջին անգամ լքել են լավագույն եռյակը:Այդուհանդերձ, նախորդ տարվա համեմատ նրանց եկամուտն ավելացել է` կազմելով 423,8 մլն եվրո` նախորդ տարվա 395,9 մլն եվրոյի փոխարեն:
Ընդհանուր առմամբ, ամենաեկամտաբեր 20 ակումբների եկամուտներն անցած մրցաշրջանում աճել են 8%-ով` կազմելով 5,4 մլրդ եվրո, ինչը հիմնականում պայմանավորված է հովանավորների հետ ավելի ձեռնտու պայմանագրերի ստորագրմամբ, ինչպես նաև մարզական հանդերձանքի վաճառքի ավելացմամբ:
1. Ռեալ (Մադրիդ, Իսպանիա) — € 518,9 մլն
2. Բարսելոնա (Իսպանիա) — € 482,6 մլն
3. Բավարիա (Մյունխեն, Գերմանիա) — € 431,2 մլն
4. Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) — € 423,8 մլն
5. ՊՍԺ (Ֆրանսիա) — € 398,8 մլն
6. Մանչեսթեր Սիթի (Անգլիա) — € 316,2 մլն
7. Չելսի ( Անգլիա) — € 303,4 մլն
8. Արսենալ ( Անգլիա) — € 284,3 մլն
9. Յուվենտուս (Իտալիա) — € 272,4 մլն
10. Միլան (Իտալիա) — € 263,5 մլն