տուն Սպորտ Յուձուրու Հանյուն համաշխարհային ռեկորդ սահմանեց. Սոչի 2014

Յուձուրու Հանյուն համաշխարհային ռեկորդ սահմանեց. Սոչի 2014

89
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի մրցաշարի կարճ ծրագրում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ճապոնացի Յուձուրու Հանյուն, ով համաշխարհային ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով իր իսկ կողմից սահմանված նախկին ռեկորդը (101.45)։

2-րդ հորիզոնականը զբաղեցրել է կանադացի Պատրիկ Չանը (97.52), իսկ 3-րդ տեղում է իսպանացի Խավիեր Ֆերնանդեսը (86.98)։

Նշենք, որ այս ձևում օլիմպիական մեդալները կխաղարկվեն վաղը՝ հունվարի 14-ին։

Հիշեցնենք, որ հաղթողի հիմնական հավակնորդներից ռուս Եվգենի Պլյուշչենկոն մեջքի վնասվածքի պատճառով չի մասնակցել մենասահքի մրցաշարին։