Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է վարչապետի պաշտոնից Նիկոլայ Ազարովի հրաժարականի դիմումը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, հենց այդ նույն հրամանով ցրվել է նաև կառավարությունը։
«Ընդունել վարչապետ Նիկոլայ Յանովիչ Ազարովի հրաժարականը։ Ընդունել Ուկրաինայի նախարարների կաբինետի հրաժարականը», — ասված է նախագահի հրամանում։