տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչի կոչը՝ ուկրաինացի ժողովրդին

Յանուկովիչի կոչը՝ ուկրաինացի ժողովրդին

247
0

461055356_1389642632

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է իր համերկրացիներին՝ երկխոսության և փոխզիջումների գնալու կոչով՝ միևնույն ժամանակ իր կողմից վստահեցնելով, որ կանի հնարավոր ամեն բան հասարակական կարգը պահպանելու համար։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ես երկխոսելու, փոխզիջումների գնալու, մեր հարազատ հողի վրա խաղաղություն հաստատելու կոչ եմ անում։ Ես պատրաստ եմ ծառայել պետությանը և մարդկանց քանի դեռ կբավարարեն իմ ուժերը և չեմ կորցնի ժողովրդի վստահությունը», — ասվում է Յանուկովիչի խոսքում՝ ուղղված Ուկրաինայի ժողովրդին։

Յանուկովիչը նաև վստահեցրել է, որ ջանք չի խնայի հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաև խաղաղ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here