տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը ստորագրեց ձերբակալված ցուցարարների համաներման մասին օրենքը

Յանուկովիչը ստորագրեց ձերբակալված ցուցարարների համաներման մասին օրենքը

273
0

mai2(2)

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ի վերջո ստորագրել է վերջին շաբաթների ընացքում Կիևի և ուկրաինական այլ փողոցներում եվրաինտեգրման կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքը: Այս մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքում:>

Որոշ փորձագետներ կարծում էին, որ Յանուկովիչը կարող է ձգձգել երկու օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված համենրման մասին օրենքը, քանի դեռ ցուցարարները չեն ազատել Կիևի կենտրոնը, ինչպես նաև Կիևում և այլ քաղաքներում գրաված վարչական շենքերը: Սակայն մի շարք առաջնորդների, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ճնշումներից հետո՝ Յանուկովիչը ստորագրեց օրենքները, թեպետ ըստ պաշտոնական տեղեկությունների, շնչառական ուղիների հիվանդությամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Առայժմ հայտնի չէ ընդդիմության արձագանքն այս համաներմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here