տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրողներին

Յանուկովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրողներին

88
0

1343113

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորված լրագրողներին։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքսից»։

«Լրագրողները կատարում են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, և հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք կարող են տարբեր իրավիճակներում հայտնվել։ Ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ հարցին և հնարավորության դեպքում դուք էլ նպաստեք նրանց կատարած աշխատանքին», — ահա այսպես է պատասխանել Յանուկովիչը լրագրողներից մեկի հարցին։

Ուկրաինայի նախագահը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ կալանավորված լրագրողները կարճ ժամանակում ազատ են արձակվելու։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here