տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները․ պատգամավոր

Յանուկովիչը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները․ պատգամավոր

186
0

77358

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է հայտարարել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Այս մասին նախօրեին հայտարարել է «Իշխող ռեգիոնների» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը՝ մեկնաբանելով իրենց ֆրակցիայի պատգամավորների հանդիպումը նախագահի հետ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

«Նա (նախագահը — խմբ․) խոսել է ոչ միայն խորհրդարանը ցրելու, նա անկեղծ ասում էր նաև նախագահական ընտրությունների մասին», — ասել է Օլեյնիկը։

Հիշեցնենք, որ նախօրեին համաներման մասին օրինագիծը քննարկելիս, Յանուկովիչն անսպասելի ժամանել է Ռադա, քանի որ, ըստ ուկրաինական աղբյուրների, երկրի խորհրդարանում Յանուկովիչի կուսակցության ներկայացուցիչների մի մասը պատրաստվում էր կողմ քվեարկել ոչ թե կառավարության, այլ ընդդիմության ներկայացրած օրինագծին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here