տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը ուժեղացրել է աշխատակազմը. Նշանակվել է աշխատակազմի նոր ղեկավար

Յանուկովիչը ուժեղացրել է աշխատակազմը. Նշանակվել է աշխատակազմի նոր ղեկավար

162
0

43116

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին` նրան նշանակելով նախագահի աշխատակազմի ղեկավար: Նման հրամանագիր Յանուկովիչը ստորագրել է այսօր, ինչի մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Հունվարի 17-ին հայտնի էր դարձել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Լևոչկինի հրաժարականի մասին: Որոշ աղբյուրների համաձայն` նա հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս նոյեմբեր ամսին, երբ ոստիկանությունն առաջին անգամ ուժ էր կիրառել Եվրամայդանի ցուցարարների դեմ:

Տեղեկացնենք նաև, որ Կլյուևը համարվում է Յանուկովիչի «աջ ձեռքը», և ուժայինների հետ կապված շատ որոշումներ Յանուկովիչը համաձայնեցնում է հենց նրա հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here