Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խումբը հանդիպել են ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հանդիպմանը մասնակցում են նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախարար Ելենա Լուկաշը։ Ընդդիմությունը ներկայացնում են «Ուդառ», «Բածկիվշինա» և «Սվոբոդա» կուսակցությունների ղեկավարներ Վիտալի Կլիչկոն, Արսենիյ Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը։