Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։
Ինչպես հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը նաև ներկա է գտնվել Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին։
Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ավելի վաղ Էշթոնը անհանգստություն էր հայտնել Ուկրաինայում արտակարգ դրության հավանական հայտարարման կապակցությամբ։