Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է հեռուստաբանավեճի ընդդիմության առաջնորդներից մեկի` Վիտալի Կլիչկոյի հետ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի նստավայրում։
«Նման բանավեճի անցկացման փորձը գոյություն ունի քաղաքակիրթ շատ երկրներում: Որպեսզի այդ բանավեճերը լինեն հնարավորինս հասանելի լայն հասարակության համար, այլ ոչ թե միայն մայդանյան փոքր լսարանի, առաջարկվում է այդ բանավեճն անցկացնել համապետական հեռուստաալքիների եթերում», — ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ էր արել Յանուկովիչին ներկայանալ Մայդան և բանավիճել իր հետ այնտեղ` «համաժողովրդական հավաքի առաջ»: