տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը կփորձի համոզել ընդդիմության առաջնորդներին կողմ քվեարկել օրինագծին

Յանուկովիչը կփորձի համոզել ընդդիմության առաջնորդներին կողմ քվեարկել օրինագծին

86
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացնում ընդդիմության առաջանորդների հետ։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայում նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոն։

«Նախագահն այժմ խորհրդակցություն է անցկացնում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ, որպեսզի, այնուամենայնիվ, նրանց համոզի կողմ քվեարկել «Ռեգիոնների կուսակցության» ներկայացրած օրինագծին», — Միրոշնիչենկոյի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է «Բացասական հետևանքների վերացման ու հետապնդման արգելման և խաղաղ հավաքներում որոշ անձանց պատժելու» օրինագիծը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here