Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ընդդիմության ղեկավարներ Արսենի Յացենյուկի, Օլեհ Տյահնիբոկի և Վիկտոր Կլիչկոյի հետ քննարկել է երկրում քաոսային կացությունը կայունացնելու հարցը։
Նախագահը Յացենյուկին առաջարկել է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Յանուկովիչն առաջին փոխվարչապետի պաշտոնը առաջարկել է Կլիչկոյին։
Նախագահի խոսքերով, ինքը հնարավոր է համարում նաև Սահմանադրության փոփոխությունը, ինչի արդյունքում Ուկրաինայում կհաստատվի խորհրդարանա-նախագահական իշխանություն։
Յանուկովիչն խոստացել է, որ եթե ընդդիմությունն ընդունի այդ առաջարկներն, ապա ինքը կարձակի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի հրամանագիր։
Նա ասել է, որ այդ դեպքում անմիջապես լարվածությունը կնվազի և իրավապահները կհեռանան փողոցներից, իսկ ընդդիմության խմբերը կազատեն Մայդանը:
Այս պահին Կիևի կենտրոնում ցուցարարները վանկարկում են «Փառք հերոսներին», սակայն ընդդիմության առաջնորդների հստակ դիրքորոշման մասին տեղեկություն դեռ չկա։