Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է աշխարհում երեխաների շրջանում կրթվածության մակարդակի անկման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի ստորաբաժանումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Զեկույցում ասվում է, որ աշխարհում մոտ 250 միլիոն երեխա չեն կարողանում նույնիսկ կարդալ, գրել և հաշվել: Միաժամանակ նշվում է զարգացող երկրներում ուսուցիչների գրեթե 25 տոկոսի ցածր կրթական մակարդակ ունենալու մասին: Բերվում է Պակիստանի Սինդ նահանգի օրինակը, ուր շատ դպրոցներում չկան ուսուցիչներ, և ավագ դասարանցիները ստիպված են լինում զբաղվել կրտսեր դասարանների աշակերտների կրթությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն: