Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատական գործընթացը, որով նա մեղադրվում է 2012 թվականի դեկտեմբերին ցուցարարներին սպանելու համար, վերսկսելու է մարտի 1-ին։ Այս մասին գրում է Daily Star-ը։
Դատավորներն այս որոշումը պատճառաբանել են գործին կցված տեսանյութերն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու անհրաժեշտությամբ։
Ավելի վաղ Մուրսիին մեղադրել են նաև նախագահական պալատի մոտ բողոքի ակցիան ցրելու ժամանակ բռնություններ կիրառելու, ինչպես նաև «ՀԱՄԱՍ» շարժման հետ հանցավոր կապեր ունենալու համար։