տուն Սպորտ Մունդիալ 2014-ի հիմնը կերգեն Ջենիֆեր Լոպեսն ու Փիթբուլը (տեսանյութ)

Մունդիալ 2014-ի հիմնը կերգեն Ջենիֆեր Լոպեսն ու Փիթբուլը (տեսանյութ)

201
0

r-JENNIFER-LOPEZ-PITBULL-large570

Հայտնի է, որ այս տարվա հունիսին Բրազիլիայում մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կայանում է ամեն 4  տարին մեկ անգամ: Աշխարհի թիվ մեկ սպորտի այս կարևորագույն ստուգատեսի հիմնը, որը կոչվելու է «Մենք միասնական ենք» (We Are One (Olе Ola)), կատարելու են Ջենիֆեր Լոպեսն ու ռեփեր Փիթբուլը, ինչպես նաև բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն:

Նրանք հանդես են գալու Աշխարհի առաջնության բացման արարողությանը Սան Պաուլոյում 2014 թվականի հունիսի 12-ին:

Երգն արդեն ձայնագրված է, իսկ տեսանյութը լինելու է բրազիլական կառնավալի տեսքով: Համացանցում հայտնվել են Ֆլորիդայում կատարված նկարահանումների որոշ տեսանյութեր: