Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին Պորտուգալիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջնակներում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մի քանի ամիս շարունակ չի խաղացել ոտքի վնասվածքի պատճառով, արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, չնայած որ մինչև հիմա նա պարապում էր անհատական գրաֆիկով:
Այսօր «Սպարտակը» Երևանի ժամանակով 23:45-ին ընկերական հանդիպում կանցկացնի դանիական «Միթյուլանդի» հետ: