Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Արաբական Միացյալ Էմիրություններոմ իր թիմի ուսումնամարզական հավաքի մեկնարկից հետո առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբում:
Հայաստանի հավաքականի հարձակվողը վերականգնվել է դեռ անցած տարվա նոյեմբերին՝ «Զենիթի» հետ խաղում ստացած վնասվածքից: Հիշեցնենք, որ դրանից հետո Մովսիսյանը մասնակցել էր մեկ խաղի, որին հաջորդել էր վիրահատությունը Միացյալ Նահանգներում: