տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չխառնվել Ուկրաինայի գործերին. Լավրով

Մոսկվան զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չխառնվել Ուկրաինայի գործերին. Լավրով

274
0

990629024

Մոսկվան զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմիջամտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Շաբաթ օրվա լուրերը Սերգեյ Բրիլեւի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում։
Ռուս նախարարը հայտնեց, որ «Ժնեւ 2» համաժողովի ժամանակ նա քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
«Ես Ջոն Քերիի ուշադրությունը հրավիրեցի այն բանի վրա, որ հիմա շատ կարեւոր է չխառնվել գործընթացին եւ զերծ մնալ որեւէ արտահայտություն անելուց, որը կարող էլ ավելի սրել իրավիճակը։ Ես հուսով եմ նա լսեց ինձ»,- հայտարարել է Լավրովը
Կիեւում տիրող իրավիճակների թեման Լավրովը քննարկել է նաեւ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի հետ։
«Շատ կարեւոր է, որ դրսից չհնչեն կոչեր, որոնք ընդդիմությունը եւ հատկապես կռվող ապստամբները դա ընդունեն որպես քաջալերանք եւ գործեն՝ հենվելով եվրոպական կարծիքի վրա»,- ասել է Լավրովը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here