Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի թիվ 263 դպրոցում զինված տղամարդը մուտք է գործել ուսումնական հաստատության տարածք: Նախնական տեղեկություններով` տղամարդն աշակերտներից մեկի հայրն է: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ՆԳ մամուլի ծառայությանը:
Զինված տղամարդը մուտք է գործել դպրոց` պատանդ վերցնելով 20 աշակերտի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: