տուն Քաղաքական Միջազգային Մոսկվայում ձերբակալել են Ալ Քաիդայի անդամներից մեկին

Մոսկվայում ձերբակալել են Ալ Քաիդայի անդամներից մեկին

167
0

IranianJourney07

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում Միգրացիոն դաշնային ծառայության և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի անդամներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՄԴԾ-ի մոսկովյան վարչության պետ Օլգա Կիրիլովան։

Նրա խոսքերով, նախորդ տարի ՄԴԾ-ին դիմել է Եգիպտոսի մի քաղաքացի, ով ցանկացել է ապաստան ստանալ Ռուսաստանում։

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նա «Ալ Քաիդայի» անդամ է», — Կիրիլովայի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Նշենք, որ ձերբակալվածն այժմ գտնվում է ռուսական հատուկ ծառայությունների մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here