Մոսկվայի թիվ 263 դպրոցի ավագ դասարանի աշակերտի վնասազերծմանը, ով այսօր զենքով մուտք էր գործել ուսումնական հաստատության տարածք` սպանելով ուսուցչին և պահակին, մասնակցել է նրա հայրը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նախնական տեղեկություններով` այդ միջադեպի պատճառ է հանդիսացել աշխարհագրության ուսուցչի հետ տղայի հակամարտությունը: «Նախնական տեղեկություններով` ավագ դասարանցու գործողությունների պատճառը ուսուցչի նկատմամբ վրեժխնդրությունն է»,- ասել է զրուցակիցը գործակալությանը: