տուն Լուրեր Մոսկովյան ռեստորանում բռնել են Դեդ Հասանի զարմիկին

Մոսկովյան ռեստորանում բռնել են Դեդ Հասանի զարմիկին

116
0

mirz

Այսօր մոսկովյան ոստիկանությունը ներխուժել է Մեծ Ֆիլեեւսկի փողոցում գտնվող ռեստորան, որտեղ հավաքվել են քրեական հեղինակությունները՝ թագադրելու նոր օրենքով գողի։

«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով, հանդիպման ժամանակ նախատեսել են քննարկել նաեւ քրեական ոլորտների ազդեցության բաշխումը այդ շրջանի տարածքում։
Ոստիկանները ձերբակալել են 56-ամյա Թիմուր Սվերդլովսկիին, ով հանգուցյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) զարմիկն է եւ 43-ամյա Ռաջիկ Նիժնեվարտովսկուն։ Բացի նրանցից, իշխանությունների ձեռքն են ընկել եւս չորս հանցագործներ, եւ բոլոր վեցն էլ բերվել են ոստիկանություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here