տուն Քաղաքական Միջազգային Միջադեպ՝ Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպումից առաջ

Միջադեպ՝ Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպումից առաջ

244
0

461055356_1389642632

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահական Չանքայա պալատում միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է «Հյուրիյեթը», Վրաստանի նախագահի մամուլի ծառայության պետի տեղակալ Շոպո Ջաջանիձեն սպասասրահում հարձակման է ենթարկվել Բերաթ Դյուզգյուներ անունով մի կնոջ կողմից։

Նշվում է, որ նախագահական նստավայրում Դյուզգյուները գնացել է այն լրագրողների կողմը, ովքեր այդ պահին ուղեկցել են Մարգվելաշվիլիին։ Նա քաշել է Ջաջանիձեի մազերից և նրանց գցել գետնին։ Այդ ժամանակ միջադեպին խառնվել են լրագրողները։ Նստավայրի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են թուրք կնոջը։

Հարցաքննության ժամանակ Դյուզգյուները հայտարարել է, որ իրեն թվացել է, թե իր վրա ցանկանում են հարձակում գործել, այդ իսկ պատճառով սկսել է պաշտպանվել։

Ինչպես հայտնում են, Դյուզգյուները գնվում է ոչ նորմալ հոգեբանական վիճակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here