տուն Տնտեսական Մինչև մայիսի 30-ը պատրաստ կլինի ՄՄ-ին ՀՀ անդամակցության արձանագրությունը

Մինչև մայիսի 30-ը պատրաստ կլինի ՄՄ-ին ՀՀ անդամակցության արձանագրությունը

151
0

Serj-PutinՄինչև մայիսի 30-ը պատրաստ կլինի Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության արձանագրությունը: Սա երևում է կառավարության հունվարի 23-ի նիստում հաստատված «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց»-ից:

Մինչ այդ, համաձայն ժամանակացույցի` Հայաստանը բազմաթիվ փոփոխություններ կանի ներքին օրենսդրությունում և կմիանա մի շարք պայմանագրերի, որոնք անհրաժեշտ են ՄՄ-ին անդամակցելու համար: Օրինակ` այն, թե որ ապրանքների գծով Հայաստանը ժամանակավորապես չի կիրառի ՄՄ հաստատած մաքսային դրույքաչափերը` պարզ կլինի մինչև ապրիլի վերջ («ճանապարհային քարտեզի» հաստատումից ամենաուշը 3 ամիս անց):

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here