տուն ժամանց Շոու-բիզ Միկ Ջագգերը միաժամանակ թոռնիկի եւ ծոռնիկի է սպասում

Միկ Ջագգերը միաժամանակ թոռնիկի եւ ծոռնիկի է սպասում

153
0

The Rolling Stones խմբի լիդեր Միկ Ջագգերը ունենալու թոռնիկ եւ ծոռնիկ: Նրա դուստրը` Ջեյդն իր հերթին երրորդ անգամ մայրանալու է եւ առաջին անգամ տատիկ դառնալու: Ջեյդը 42 տարեկան է, նրա դուստրը` Ասսիզին 21, երկուսն էլ երեխայի են սպասում:

Ջեյդը Ջագգերի դուստրն է առաջին ամուսնությունից, նա հղիության 6-րդ ամսին է: Իր կայքէջում Ջեյդը գլուխ է գովացել գրելով` Երջանիկ եմ հայտնել, որ այս տարի տատիկը նաեւ մայրիկ է դառնալու:

Ասսիզին իր հերթին խոստովանել է, որ պապիկին Միկ է դիմում եւ հասկանում է, որ նրան դժվար է ծոռնիկ ունենալու մտքի հետ համակերպվել, քանզի նա չի ուզում ծերանալ: