Թուրքիայում տեղի է ունեցել երկու երկրաշարժ։
Առաջինն արձանագրվել է Չորում նահանգում։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3.7 բալ։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։
Երկրորդ երկրաշարժն արձանագրվել է Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում։ Այս մասին հաղորդում է Sabah-ը։ Սիրիային սահմանակից այս շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 բալ։ Էպիկենտրոնը գտնվել է Իսքենդերունի մերձակայքում։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։