Մեքսիկացի բռնցքամարտիկ Օսկար Գոնսալեսը, ով փետրվարի 1-ին մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է՝ ուշքի չգալով։ Բժիշկները որոշում են կայացրել անջատել նրան արհեստական շնչառության սարքից, քանի որ բացակայել է ուղեղի ակտիվությունը։ Այս մասին հաղորդում է Canelo promotions-ը։
Խեսուս Գալիսիայի հետ մենամարտի 10-րդ ռաունդում Գոնսալեսը նոկաուտից հետո ուղեղի կաթված է ստացել։ Բռնցքամարտիկի մարմինը կտեղափոխվի նրա հայրենի Տեպիկ քաղաք և կդիակիզվի։ Գոնսալեսի ընտանիքը կստանա 50 հազար դոլար ապահովագրություն։ Պրոֆեսիոնալ ռինգում Գոնսալեսը մասնակցել է 23 մենամարտի, որոնցից 14-ում հաղթել է նոկաուտով, իսկ երեքում պարտություն է կրել։