ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է խստորեն պատժել այն ընկերություններին, որոնք կխախտեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
«Այժմ ընկերություններն ուսումնասիրում են իրանական շուկան՝ փորձելով մուտք գործել այնտեղ նախքան կողմերի միջև պատժամիջոցները դադարեցնելու շուրջ պաշտոնական համաձայնության ձեռքբերումը։
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք իրավախախտների վրա կթափվենք մեկ տոննա աղյուսի նման։
Մեր վերջնական նպատակը նույնն է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», — Օբամայի խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը։