տուն Քաղաքական Միջազգային Մերկելն այլևս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ Գերմանիայում

Մերկելն այլևս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ Գերմանիայում

225
0

9D3864BC-CFFB-4AFC-BFED-3A20AC4C80DA_mw1024_n_s

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլևս Գերմանիայի ամենասիրելի քաղաքական գործիչը չէ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով ARD հեռուստաալիքի հարցմանը:

Հարցման համաձայն` Մերկելը զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջին հորիզոնականը զիջելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմաերին, ում իրենց աջակցության մասին են հայտնել հարցվածների 70%-ը:

Երկու տարի շարունակ կանցլեր Մերկելը անընդհատ ARD հեռուստաալիքի հարցումներում զբաղեցել է առաջին հորիզոնականը: