Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն եւ Արսենի Յացենյուկը հանդիպելու են հաջորդ երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Բեռլինում։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
«Այսպիսով, Մերկելը, առաջին անգամ անմիջականորեն խառնվում է դեռեւս նոյեմբերից շարունակվող հակամարհությանը։ Կլիչկոն ցույց է տալիս «ուկրաինական ճգնաժամից ելքեր փնտրելու՝ Գերմանիայի միջնորդության արդյունավետությունը»,- գրում է թերթը։
«Այժմ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի Ուկրաինային ավելի մոտեցնել սահմանադրական ուղուն»,- ամփոփում է հոդվածագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի 29-ի հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էին՝ Ուկրաինայի գործերին արտաքին միջամտության անընդունելիությունը։